***
Պսակ հյուսելն ավելի հեշտէ, քան նրան արժանի գլուխ գտնելը:
Վ.Գյոթե
Պսակ հյուսելն ավելի հեշտէ, քան նրան արժանի գլուխ գտնելը:
Վ.Գյոթե
***
Պսակ հյուսելն ավելի հեշտէ, քան նրան արժանի գլուխ գտնելը: Վ.Գյոթե
0 Comments
Մարդիկ երբեք չեն հասկանա, թե ինչ ես դու անում նրանց համար… մինչև դու չդադարես դա անել:
Անհայտ հեղինակ ***
Ես շնորհակալ եմ իմ թշնամիներից, նրանք օգնեցին ճանաչել իմ բարեկամներին: ՆԱՌ ***
Իմ խոսքը վաղեմության ժամկետ չունի, մի օր այն անպայման կներգործի: ՆԱՌ Վերցնում ենք օրը և նրան լավ մաքրում նախանձից, ատելությունից, ցավից, դառնու-թյունից, ագահությունից, համառությունից, եսասիրությունից, անտարբերությունից: 1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: 3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով: 4.Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը: 5. Ինչ որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինելու: 6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին: 7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես: 8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ: 9. Հնարավոր է աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա մենք երախտապարտ լինենք: 10. Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է: 11. Միշտ էլ կգտվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր ինչ զգույշ: 12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր` ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ: 13. Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի: o Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»: o Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»: o Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար: Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»: o Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»: o Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով: Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»: o Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց: Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն): o Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է: o Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»: o Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը: Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»: o Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում: Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է: ԱՌԱՆՑ ՍԻՐՈ Ø Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ: Ø Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից: Ø Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք: Ø Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննադատամոլ: Ø Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի: Ø Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ: Ø Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր: Ø Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ: Ø Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ: Ø Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան: Ø Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ: Ø Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ: |
|