Դրվագներ մրցույթներից
|
|
|
|
Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի
համալսարանը հրավիրում է մասնակցելու բեմարվեստի մանկապատանեկան հանրապետական <<ԲԵՄ-2012>> 8-րդ մրցույթ-փառատոնին Փառատոնի ժանրերը` երգ, պար, ասմունք, թատերական մանրապատումներ Մասնակիցները` անհատներ և խմբեր Տարիքային խմբերը` 7 - 13տ., 14 - 20տ. Մրցույթ-փառատոնը բաղկացած է 3 փուլից: Մասնակիցները կնտրվեն ՀՀ տարբեր մարզերից, այդ թվում Երևանից: Այնուհետև անցնելով նախընտրական փուլերը, նրանցից լավագույնները, գնահատվելով ժյուրիի կողմից, կարժանանան տարբեր մրցանակների, տիտղոսակոչումների և արժեքավոր հուշանվերների: Յուրաքանչյուր ժանրում սահմանված է նաև <<Գրան-պրի>>մրցանակ, որին կարժանանան երեք փուլերի ընթացքում ամենաբարձր միավորներ հավաքած տվյալ ժանրի 1-ին մրցանակակիրները: <<Գրան-պրի>> մրցանակակիրները կարժանանան 300,000 դր. դրամական պարգևի: Հայտերն ընդունվում են մինչև ս/թ .Մայիսի 20-ը: Մանրամասների համար զանգահարել 010 209-806, 093 94-93-83
|

