Գալանտերյան Նիկոլ Գասպարի
(1881-1944)
(07 IX 1881թ.Ակն-02 III 1944թ. Թեհրան), հայ կոմպոզիտոր: 1900-03-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցում: 1911-ից ապրել է Թեհրանում: 1925-ին կազմակերպել է <<Գողթան>> (1942-ից`<<Գալանտերյան>>) երգչախումբը: Գալանտերյանի երգերը գրված են քաղաքային ժող. երգերի ոճով` Վահան Տերյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա:
Անձնական քնարերգության արտահայտությունն են: Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված` <<Գյուղական էսքիզները>>, որոնց մեջ առանձնանում է <<Ակնա հարսանիք>> խմբերքի շարքը (<<Վարդ եմ քաղել օյ նար>>, <<Գյուլիզար>>, <<Դալիլո-լիլո>> են): Գրել է <<Լալվարի որսը>> (ըստ Վ. Միրաքյանի, բեմադրել է Թեհրանում, 1928, 1930, սիրողների ուժով), <<Փարվանա>> (ըստ Հովհանես Թումանյանի, 1932), <<Հովիկը>> (ըստ Վրթանեզ Փափազյանի <<Լոդալուր>>-ի, 1933)օպերաները, մանկական երգեր ու օպերաներ (<<Չարի վերջը>>, <<Պողոս-Պետրոս>>, <<Պապն ու շաղգամը>>, <<Ուլիկը>>), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագները...