ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նեղ մասնագիտական կադրերի փոխարեն պատրաստվում են առավել լայն ընդգրկման մասնագետներ, որն իրականացվում է կրթության կազմակերպման մի քանի աստիճաններով.
1. Ընդհանուր կրթություն:
2. Ընդհանուր մշակութային կրթություն:
3. Արվեստանոցային մասնագիտական դաստիարակություն` վարպետի մոտ:
4. Ազատ, ինքնուրույն և անհատական զարգացման կրթություն:
5. Համատեղ կրթաստեղծագործական գործունեություն այլ ճյուղերի հետ:
6. Հմտացում կրթաաշխատանքային միջավայրում ` գործնական ուղղվածության մեջ:
7. Ուսուցման հենց սկզբից գործարար-ֆինանսական միջավայրում իր արվեստը մատուցելու և վաճառելու հնարավորության ստեղծում:
1.1. Ընդհանուր կրթությունն իրականացվում է բոլոր բաժինների հավաքական հոսքի ձևով, որոնք ուսումնական չորս տարիների ընթացքում ուսումնասիրում են `
● Հայոց հնչյունային և շարժումային լեզու
● Օտար լեզու /Ֆրանսերեն, Գերմաներեն, Անգլերեն/
● Իմաստաբանություն
● Աշխարհընկալում ● Ինքնամենեջմենթ ● Մտքի էկոլոգիա
● Ընդհանուր հոգեբանություն ● Մանկավարժություն ● Էթնոմանկավարժություն
● Ճարտասանություն
● Իրավունքի հիմունքներ ● Կիրառական տնտեսագիտություն
● Մշակույթի պատմություն ● Արվեստի պատմություն ● Հայոց պատմություն
● Էպոսագիտություն
● Հայ, ռուս և համաշխարհային գրականություն ● Արդի գրականություն
1.2. Բոլոր բաժինները 1-ին և 2-րդ կուրսերում, անկախ ուսանողների մասնագիտական ընտրությունից, արվեստանոցների հավաքական դասընթացների ձևով ուսումնասիրում են`
● Բեմական խոսք /խոսքի մշակույթ/ ● Դերասանի վարպետություն
● Բեմական շարժում ● Երգեցողություն ● Պար ● Նկարչություն ● Գեղատեսք ● Ձեռարվեստ
● Լրագրություն ● Պրոդյուսերական գործ ● Արվեստի տեսություն ● Մշակույթի պատմություն ● Թատրոնի պատմություն ● Երաժշտության տեսություն և պատմություն ● Կինոյի պատմություն ●Գեղագիտություն, ստեղծագործական հոգեբանություն
1.2.1. Ուսանողները 2-րդ կուրսի ավարտին կողմնորոշվում են նեղ մասնագիտական ուղղվածության մեջ, վերջնականապես ընտրում իրենց մասնագիտությունը, 3-րդ և 4-րդ կուրսերում ներգրավվում նեղ մասնագիտական ծրագրերում.
1.3. Առանձին ուշադրություն է դարձվում անհատական ունակությունների զարգացման համար կրթական պայմաններ ստեղծելուն, քանզի հենց այս հանգամանքն է դիտվում որպես կրթության գերնպատակ: Ուսման չորս տարվա ընթացքում հատկացվում են անհատական աշխատանք իրականացնելու դասաժամեր, որտեղ ինքնուրույն աշխատում են ուսանողները ` առանց դասախոսի մասնակցության, կամ թեթևակի խորհրդատվությամբ /դասը վարում է ուսանողը/:
1.4. Արվեստագետների կրթական պատրաստվածության խնդրում խիստ կարևորում ենք արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչ - ուսանողների համատեղ ուսումնակրթական, ստեղծագործական գործունեության կազմակերպումը, որը նրանց մեջ սերմանում է թիմային գործունեության, համատեղ ուժերով խնդիրներ լուծելու հզոր գիտակցությունը, ինչը որևէ պետականության կերտման գործում խիստ կարևոր պետական - գործնական նշանակություն ունի:
Կարևոր է նաև ընդհանուր մշակութային գրագիտությունը, որը կյանքում անհրաժեշտ է գրեթե բոլորին:
Վերոհիշյալ սկզբունքներից ելնելով ` գործում է հետևյալ ուսումնաաշխատանքային ժամանակացույցը:
2 դասաժամ ` 30-ական րոպե ` խոսքի մշակույթ, ճարտասանություն, շարժութաբանություն
2 դասաժամ ` 30-ական րոպե ` բեմ. շարժում կամ շարժարվեստ /պլաստիկա/
2 դասաժամ ` 30-ական րոպե ` մշակույթի պատմություն և արվեստի տեսություն:
Պետք է նկատի ունենալ, որ այդ ծավալի բեմական աշխատանքն անպայման ավարտվում է ներկայացումով, ինչը և ստեղծվում է ինքնաբերաբար, ուսանողների գործուն նախաձեռնությամբ:

- Ստեղծագործական կրթության կազմակերպման մյուս կարևոր գործոնը այլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար մշակութային գործնական կրթություն ստանալու հնարավորության ընձեռումն է` նախ որպես քաղաքակրթության նվաճումները կրող անձնավորությունների կերտման գործընթաց, ապա որպես զուգահեռ երկրորդ մասնագիտություն ստանալու հնարավորություն: