Հենրի Ֆորդի կենսագրությունը ևս մեկ ապացույց է այն բանի, որ մարդը կյանքում կարող է հասնել ամեն ինչի, երբ ցանկանա:
Ծնվելով ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դիրբորն քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմաներից մեկում 1963թ-ի հուլիսի 30-ին, նա հեռացավ դպրոցից 16 տարեկան հասակում և մահացավ միլլիարդատեր 83 տարեկանում: Նա միացյալ նահանգների մեքենաշինության արքան էր, 20-րդ դարի լավագույն գործարարը, որի համար չկար անհնար ոչինչ: Նրա վրա ծիծաղում էին, նրանից վախենում էին, նրան նախանձում էին, բայց Ֆորդին դա քիչ էր հետաքրքրում, նա անսասան շարժվում էր դեպի իր նպատակը:
Ֆորդի մանկությունը անցել է ծնողների ֆերմայում, որտեղ նա օգնում էր ընտանիքին և հաճախում հասարակ գյուղական դպրոց: Տեխնիկայի հանդեպ մեծ հետաքրքրությունը, որը երիտասարդ Հենրին ցուցաբերում էր դեռևս վաղ հասակում, հետագայում օգնեց նրան դառնալու աշխարհի ամենահայտնի գործարարներից մեկը: 12 տարեկան հասակում Հենրին իր համար սարքավորում է փոքրիկ արհեստանոց, որտեղ մեծ հաճույքով անցկացնում է ամբողջ ազատ ժամանակը: Հենց այնտեղ է մի քանի տարի անց նա նախագծում իր առաջին գոլորշային շարժիչը: 1879թ-ին նա տեղափոխվում է Դետրոյտ, որտեղ աշխատում է որպես մեքենավարի օգնական: Երեք տարի անց վերադառնում է Դիրբորն, որտեղ 5 տարվա ընթացքում զբաղվում է գոլորշային շարժիչների նախագծմամբ և վերանորոգմամբ: Արդեն 1899թ.-ին Ֆորդը հիմնում է իր սեփական ընկերությունը:
Այնուհետև սկսվում է նրա կյանքի հաջողությունների ու անհաջողությունների շարանը: Սակայն անհաջողությունները չէին ընկճում Ֆորդին, նա աճում էր ամեն մի անհաջողության հետ, փորձ եր ձեռք բերում և վայելում իր ապագա հաջողությունները: Ըստ նրա, մարդիկ ավելի շուտ հանձնվում են, քան թե պարտվում: Ով վախենում է անհաջողությունից, սահմանափակում է իր հնարավորությունները: Անհաջողությունը միայն հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել նորից, բայց ավելի շատ գիտելիքներով: Անհաջողություն կրելը և անկեղծ այն ընդունելը ամոթ չէ, սակայն ամոթ է անհաջողության հանդեպ վախը: Հաջողության հասնելը իրականում հեշտ չէ: Անհրաժեշտ է մեծ նվիրվածություն և անընդմեջ աշխատանք: Շատ մարդիկ տեսնում են հաջողությունները, որոնց հասել են ուրիշները և համարում են դրանք հեշտ հասանելի: Դա կատարյալ սխալ է: Հակառակը, անհաջողություններն են ավելի շատ պատահում, իսկ հաջողության հասնում են մեծ դժվարությամբ:
Ֆորդի ընտանեկան կյանքը իդեալական է թվում: Նա հանդիպում է Կլառա Ջեյն Բրայանտին, ֆերմերի աղջկան, փոքրիկ քաղաքում կազմակերպված խնջույքի ժամանակ և սիրահարվում առաջին հայացքից: Երբ նրանք ամուսնանում են, Ֆորդը 24 տարեկան էր, Կլառան` 22: Չորս տարի համատեղ կյանքից հետո ծնվում է նրանց առաջին երեխան: Կլառան խելացի, հանգիստ կին էր, և Ֆորդը, ամբողոջովին տարված լինելով աշխատանքով, միշտ զգում էր նրա օգնությունն ու հոգատարությունը:
Կլառան իհարկե երբեք չէր խառնվում ամուսնու գործերին: Ընդամենը մեկ անգամ է նա փորձում ազդել Ֆորդի ընդունած որոշման վրա, ուղղակի խնդրելով վերջ տալ պրոֆմիությունների հետ պատերազմին: Ֆորդը հետևում է կնոջ խորհուրդին:
Ամբողջ կյանքի ընթացքում Կլառան միլիոնավոր դոլլարներ է ծախսել բարեգործական նպատակներով: Չնայած դրան նա շատ խնայող էր, անձամբ էր կարում հագուստների պատռվածքներն ու կարկատում դրանք, նույնիսկ երբ նրանք արդեն միլլիոնատեր էին: Կլառան մահացավ 1950թ-ին, Ֆորդի մահանալուց 3 տարի անց:
Ֆորդը դարձավ 20-րդ դարի լավագույն գործարար իր համոզմունքների, աշխատասիրության և մեծ ցանկությունների շնորհիվ: Ըստ նրա փող ունենալը անհրաժեշտություն է: Բայց պետք չէ մոռանալ, որ փողի նպատակը անգործությունը չէ, այլ կապիտալի ավելացումը մարդկանց ծառայելու համար: Իսկ կապիտալի ավելացման նպատակը ոչ թե փողի շատացումն է, այլ փողի շատացումը կյանքը բարելավելու համար: Ամենավտանգավոր բիզնեսը այն է, երբ գործը անում ես սեփական օգտի համար: Դա նման է խաղամոլության, որը հազվադեպ է տևում մի քանի տարուց ավելի: Ավելի բնական է աշխատել այն գիտակցությամբ, որ հաջողության և երջանկության հասնում են միայն արդար աշխատանքի միջոցով: Մարդկության անհաջողությունները հիմնականում հանդիսանում են այդ ճանապարհից շեղվելու արդյունք: Փողերից զրկվելու ամենահեշտ ճանապարհը` փողի հանդեպ ագահություն ունենալն է: Բայց եթե աշխատում ես հաճույքի համար, որը արվում է գործի ճշմարիտ լինելու գիտակցությամբ, ապա փողերը իրենք կհոսեն դեպի քեզ: Այսպիսին էր Հենրի Ֆորդը` "ամերիկյան երազանքի” վառ օրինակն ու կենդանի լեգենդը: