Ես չունեմ ժամանակ, ես դեռ շատ ժամանակ ունեմ: Այդ և նման արտահայտություններ մենք հաճախ ենք լսում:
Ժամանակն այսօր համարվում է ամենաթանկ ռեսուրսներից մեկը, իսկ ժամանակի կառավարումը` արդյունավետ մարդկանց կարևորագույն ունակություններից մեկը:
Մարդու բնավորությունը սովորույթների հավաքածու է, և սովորույթներն ունեն ահռելի նշանակություն մեր կյանքում:
Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ չեն կարող իրականացնել այն ամենը, ինչ պլանավորում են, այն է, որ թույլ են տալիս ժամանակի թշնամիներին գողանալ իրենց թանկագին ժամերն ու րոպեները:
1.Ի՞նչ է ժամանակի կառավարումը
Ժամանակի կառավարումը կառավարման նոր մոտեցում է, որը կոչված է ուսումնասիրելու ժամանակի արդյունավետ օգտագործման ուղիները ` ժամանակի ծախսման պլանավորումը, կարգավորումը, կազմակերպումն ու վերահսկումը:
Ժամանակի կառավարումը մի հմտություն է, որն անհրաժեշտ է աշխատանքների ճիշտ պլանավորման, դրանց առաջնայնության որոշման համար:
2.Ժամանակի վատնում

Հետաձգումները կկրճատեք, եթե նշանակեք ժամկետներ, վերջնաժամկետներ ձեր նպատակների համար: Ամենաանհետաքրքիր գործերը արեք սկզբում:
Առաջադրանք տալուց կամ ստանալուց փորձեք համոզվել, որ բոլորը հասկացել են, թե ինչ է պահանջվում: եթե գործը ճիշտ չարվի, նորից եք անդրադառնալու դրան:
Ընդհատումներ Պլանավորեք ձեր հանդիպումները` նշանակելով ընդունելության ժամեր կամ անջատեք հեռախոսը, եթե ձեզ անհրաժեշտ է հանգիստ մթնոլորտում աշխատել: Եթե կարողանում եք ճիշտ աշխատել ընդհատումներով, պլանավորեք ձեր աշխատաժամերը այնպես, որ ձեր շրջապատը չազդի ձեր աշխատանքի արդյունավետության վրա:
Պլանավորեք ձեր հանդիպումները և պատրաստվեք դրանց: Իմացեք, ինչ հարցերի եք անդրադառնալու և նույնը ակնկալեք դիմացինից:
3.ինչպե՞ս կառավարել ինքներս մեզ Աշխատանքը կատարյալ անել ի հաշիվ այլ առաջնահերթությունների կտանի ժամանակի կորուստի: Մտածեք ինչքանով է այդ կատարելությունը կարևոր ձեր գործի համար: Ծայրահեղ կատարելությունը ժամանակի ոչ իրատեսական օգտագործումն է:
Խառնաշփոթ Եթե ինչ-որ բան չեք գտնում, զգալի ժամանակ եք տրամադրում այն փնտրելու համար: Ամեն ինչի համար տեղ և ամեն ինչ իր տեղում – սա իդեալական տարբերակ է, նույնիսկ աղբարկղը: Մի պահեք ամեն ինչ: Դասակարգեք ձեր թղթերը:
Էներգիայի պակաս Հատկացրեք ժամանակ ձեր առողջությանը` ճիշտ սնվելուն, վարժություններին, քնին, այլապես ձեր աշխատանքը արդյունավետ չի լինի:
Որոշումներ Մշտապես որոշումներ կայացնելը ժամանակ է պահանջում: Սովորեցրեք, որ մարդիկ առաջարկեն լուծումները, ոչ պրոբլեմները: Հարցրեք, ինչպես իրենք կլուծեին պրոբլեմները:
Մերժելու անկարողություն Զանազան պատճառներով մերժելու անկարողությունը տանում է լարվածության, արտաժամյա աշխատանքի, ծանրաբեռնվածության:
Եթե վախենում եք վիրավորել մարդկանց` մերժելով, ապա հիշեք "ոչ” ասելու 4 քայլերը.
Ուշադիր լսեք.
Ասեք "ոչ”, քաղաքավարի և վստահ.
Հիմնավորեք.
Այլընտրանք առաջարկեք:
Հեղինակ Գարիկ Ղազարյան

- Ինչպե՞ս ձևավորել ժամանակի կառավարման սովորույթ,
- ինչպե՞ս ծախսել ժամանակը,
- ինչպե՞ս կառավարել ինքներս մեզ: