© — հեղինակային իրավունքների պահպանման նշանն է: Մարդկությանն այնքան մտահոգեց իրենց հեղինակային իրավունքների պաշտպանվածությունը, որ նրանք ստեղծեցին հատուկ նշան, որը հանդիսանում է ապացույց այն բանի, որ այս ապրանքանիշը պաշտպանված է: Սակայն հեղինակային իրավունքի խորհրդանշանը ոչ մի իրավական նշանակություն չունի: Հեղինակային իրավունքի հասկացությունը ծագել է Բրիտանիայում 1710 թվականին` Աննայի օրենքով։ Այն սահմանել է աշխատանքի հեղինակի՝ աշխատանքը բազմացնելու իրավունքի սեփականատեր լինելն ու այդ հեղինակային իրավունքի համար ֆիքսված տերմինի հասկացությունը։
Այն ստեղծվել է որպես նոր մտքերը խրախուսող ակտ, քանի որ այդ ժամանակներում նկատվել էր, որ հրատարակիչները վերատպում են հեղինակների աշխատանքներն առանց նրանց համաձայնության՝ մեծ վնաս պատճառելով նրանց և հաճախ կործանելով նրանց ու նրանց ընտանիքները։ Հեղինակային իրավունքը, նախևառաջ, ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակի ֆինանսական փոխհատուցում, որպեսզի մտածեն նոր գաղափարների մասին:Աննայի օրենքը հեղինակային իրավունքի մասին առաջին իսկական օրենքն էր, և այն իրավունքներ տվեց հեղինակներին սահմանափակ ժամանակով՝ տասնչորս տարով, բոլոր հրատարակված աշխատությունների համար տալ իր համաձայնությունը, որից հետո հեղինակային իրավունքի ժամկետը լրանում էր։
Հեղինակային իրավունքը տարածվում է գրքերի և քարտեզների հրատարակումից մինչև ձայնագրություններ, ֆիլմեր, լուսանկարներ, համակարգչային ծրագրային ապահովում ու ճարտարապետական աշխատանքներ։
Հեղինակային իրավունքն որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը : Այնուհետև վերոհիշյալը դառնում է հանրության սեփականություն։ Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում։ Որոշ օրենքներով ճանաչվում է նաև աշխատանքի հեղինակի բարոյական իրավունքը, ինչպիսին է որպես աշխատանքի հեղինակ նշվելու իրավունքը։ Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը ընդգրկված է «մտավոր սեփականություն» ընդհանրական տերմինի մեջ։
Միջազգայնորեն ընդունված օրենքներով հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից հետո 50 -100 տարվա ընթացքում կամ ավելի կարճ ժամանակաշրջանում անանուն հեղինակենրի կամ համահեղինակների համար։
Որոշ իրավական համակարգեր պահանջում են հեղինակային իրավունքի գրանցման ֆորմալ արարողակարգ, սակայն դրանց մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքը ցանկացած ավարտուն աշխատանքի նկատմամբ՝ առանց ֆորմալ գրանցման։ Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքը քաղաքացիական իրավունքի առարկա է, սակայն որոշ դեպքերում կիրառվում են քրեական պատժամիջոցներ։
Միաժամանակ, այն ընկերությունները, որոնք մեծ տնտեսական կախման մեջ են գտնվում հեղինակային իրավունքից, ձգտել են ընդլայնել ու տարածել իրենց հեղինակային իրավունքները՝ փորձելով ապահովել լրացուցիչ օրենսդրական և տեխնոլոգիական աջակցություն։
Համացանցն այսօր էլ ավելի է բարդացնում հեղինակային իրավունքը պահպանման տեսանկյունից: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այստեղ ևս պահպանվի ու ճանաչվի հեղինակն ու իր բացառիկ աշխատանքը: