Հոկտեմբերի 1-ին իր ուսումնական տարին սկսեց Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը: Համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունենացավ 2013-2014 ուսումնական տարեմուտի տոնական հանդիսություն: Միջոցառումը կազմակերպել էր ՆԳԲՄ համալսարանի ուսանողական խորհուրդը: Հանդիսությունը բացվեց Գեղամ սարկավագի կողմից Տերունական աղոթքով: Համալսարանականների երաժշտական ելույթներից հետո խոսք տրվեց Համալսարանի հիմնադիր տնօրեն Արմեն Նալբանդյանին: Ստորև ներկայացնենք նրա ելույթը ամբողջությոմաբ: -Սիրելի բարեկամներ. Ինձ համար մեծ հաճույք և ուրախություն է շնորհավորել այն բոլոր պատանիներին ու աղջիկներին, ովքեր կարոտով սպասում էին այս նոր ուսումնական տարեմուտին, թե մեր հին ուսանողներին, թե 1-ին կուրսեցիներին, թե դասախոսական կազմին: Այս հրաշալի տոնի կապակցությամբ ցանկանում եմ մեր բոլոր ուսանողներին քաջ առողջություն, ընդգծված հայեցիություն և թող որ նրանք դառնան հայ ազգային արժեքների կրողն ու կերտողը, վաղվա մեր ազգային պետության լիիրավ տերերն ու քաղաքացիները: Համոզված եմ, որ մեր վաստակաշատ ուսուցիչ-դասախոսների ջանքերը էլ ավելի կարդյունավորվեն` նոր տաղանդների բացահայտման, էթնոդաստիեարակության, բարու և գեղեցիկի սերմանման հույժ կարևոր գործում: Համոզված եմ նաև, որ մեր ուսանողները կանեն ամեն ինչ, որ իրենց ձեռք բերած գիտելիքներով ու իմացությամբ կարողանան վաղը ճարտարապետել մեր չքնաղ Հայաստանի լուսավոր ապագան: Մեկ անգամ ևս շնորհավորելով մեզ բոլորիս` մաղթում եմ հետագա ստեղծագործական հաջողություններ և հաղթանակներ: |
0 Comments
|
ՀեղինակClick here to edit. Արխիվ
December 2013
Բաժիններ
|